Իրանն այս առավոտ լայնածավալ զորավարժություններ է սկսել ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում

Իրանն այս առավոտ լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում:

 

Զորավարժություններին մասնակցում են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, մասնակցում են նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր , հարվածային զինատեսակներ և այլ ռազմական տեխնիկա։

Սա արդեն երրորդ անգամ է , որ Իրանի զինված ուժերը Ադրբեջանի հետ սահմանակից այս շրջաններում լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո:

Զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ «Հզոր Իրան» ծածկանունով:

«Հարևան երկրների համար այս զորավարժությունները խաղաղության, բարեկամության և անվտшնգությունն ամրապնդելու մտադրության ուղերձ են, թշնшմիների համար՝ Իրանի սահմանները պաշտպանելու վճռականության հաստատում»,- հայտարարել է գեներալը։

 

ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալի Աքբար Փուրջամշիդիանը նշել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանն Իսլամական Հանրապետության համար սպшռնալիք չեն, բայց այնտեղ տեղի ունեցող որոշ զարգացումներ վտ-шնգավոր են»:

Նա համոզմունք է հայտնել՝ եթե տարածաշրջանի զի-նված ուժերը սերտորեն գործակցեն, դիվանագիտության և տարածաշրջանի անվտшնգության համար բավարար հիմքեր կարող են ստեղծվել: Նա նաև անընդունելի է համարել արտաքին միջամտությունը տարածաշրջանային հարցերին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.