Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Աստանայում` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի VI գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով AFP-ին։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել ռուսական կողմի և արևմտյան երկրների միջև հետագա խաղաղ բանակցությունների հնարավորությունը։
Հնարավոր հանդիպման վերաբերյալ ուշագրավ դիտարկում են արել թուրքական հայտնի մի քանի թերթեր: Մասնավորապես թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը Պուտին-Էրդողան հանդիպման վերաբերյալ լուրը վերնագրել է հետևյալ կերպ. «Էրդողանն ու Պուտինը չեն հագենում երկկողմ հանդիպումներից: Ռուսաստանի ու Թուրքիայի միջև իսկական բարեկամություն է»: