«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներով», – ասել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա):
«Մենք նշում ենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը և հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։ Մինչ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման մեջ, ադրբեջանական զինուժը օկուպացրել է Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի պարտավորությունը»,- հավելել են համազեկուցողները։
«Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։ Միայն դիվանագիտական միջոցները արդար և տեւական պատասխան կտան հակամարտությանը, որը օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը»,- եզրափակել են նրանք։