Խորապես անհանգստացած են սեպտեմբերի 12-14-ի մարտերի ընթացքում ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին նոր հաղորդումներից, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի գրառման մեջ, գրում է armradio.am-ը: «Ամբողջական և անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի պատասխանատուներին։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը նշանակալից էր և դրական առաջընթաց»,-ասված է Պետդեպի հայտարարության մեջ: