ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով, դա տեղի ունեցավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միասնական շտաբի ղեկավարին, նրանք գնացին այնտեղ, առաջարկություններ բերեցին, այդ առաջարկությունները մեր ձեռքում են ավելի քան մեկ ամիս։ Դա ներառում է Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի սահման, ՀԱՊԿ դիտորդների դիտորդական առաքելություն ուղարկելը», – ասել է Լավրովը Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում։ Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը։