Lragir.am-ը գրում է. ՌԴ ՖՍԲ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի պայթյունի եւ մասնակի փլուզման կապակցությամբ հետաքննության տվյալները, ըստ որի՝ այն կազմակերպել է Ուկրաինայի Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլի Բուդանովը։ Ձերբակալվել են մի քանի մասնակիցներ, այդ թվում ՀՀ քաղաքացի։ Ավելի վաղ, ձերբակալվել էին նաեւ ՌԴ Արմավիր քաղաքի բնակիչ հայեր։
Ուկրաինայի հետախուզությունը ՖՍԲ հաղորդագրությունն անհեթեթություն է համարել։ Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ «գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ»:
Ռազմական փորձագետները, մասնագետները ՌԴ ՖՍԲ հաղորդագրության կապակցությամբ լուրջ կասկածներ են հայտնում։ Մասնավորապես, ուսումնասիրելով պայթյունի տեսագրությունը եւ ավերածությունների լուսանկարները, նրանք կասկած են հայտնում բեռնատարի պայթեցման վարկածը։ Այս կասկածն ամրապնդում է այն հանգամանքը, որ բեռնատարը անցել է մի քանի ստուգում ՌԴ տարածքում, այդ թվում՝ Վերին Լարսում, այդ թվում՝ ՖՍԲ-ի կողմից։ Մասնագետները նշում են նաեւ, որ Ղրիմի կամրջի պայթյունի պատճառը բեռնատարը չէ։
Փոխարենը, միջազգային մամուլում ու այլ հարթակներում տեսակետներ են հնչում, որ Ղրիմի կամրջի պայթեցումը կարող է լինել հենց ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործը, կապված Ուկրաինայում ռազմաճակատի իրավիճակի եւ ՌԴ-ում Կրեմլի ազդեցության խմբերի եւ ուժայինների միջեւ լուրջ հակասությունների հետ։ «Կամուրջ» օպերացիան դիտարկվում է որպես ներքին այս խնդիրները հարթելու եւ արտաքին մի շարք խնդիրներ լուծելու պատրվակ, չի բացառվում՝ միջուկային զենքի կիրառման համար։ Ինչպես տեսնում ենք, թիրախում նաեւ հայությունն է։
Ինչու եւ ինչ նպատակով՝ կարդացեք Սկսվեց․ Ղրիմի կամրջի պայթեցման թիրախը հայությունն էր