Լեռնային Ղարաբաղում Պուտինի՝ մեծ նկարով շնորհավորանքի հեղինակը Ռուբեն Վարդանյանն է եղել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 7-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի «Տատիկ – պապիկ» հուշարձանի մոտ ցուցադրում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով ահռելի պաստառ։ Ի դեպ,  այդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձն էր, իսկ վերջինիս դիմանկարով հսկա պաստառի ցուցադրությունը՝ շնորհավորանք էր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։

Այս ակցիան բավականին մեծ քննարկումների և քննադատությունների առիթ էր դարձել, իսկ ՍիվիլՆեթին հարողվել էր պարզել, թե ովքեր են եղել կազմակերպիչները։

Ըստ ՍիվիլՆեթի՝ ակցիան իրականացրել է «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միություն» անունը կրող կազմակերպությունը, որի ղեկավար Արմեն Հարությունյանը խոստովանել էր, որ իրենք են կազմակերպել ակցիան, իսկ պաստառը բերվել էր Մոսկվայից,  բերողն էլ  արցախցի բարերար է՝ Արմեն անունով, սակայն վերջինիս  ազգանունը չեն գաղտնազերծել։

Ըստ MediaNews-ի հավաստի տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղում «Տատիկ – պապիկ» հուշարձանի մոտ Պուտինի դիմանկարով ահռելի պաստառի ցուցադրությամբ ծննդյան տոնի շնորհավորական ուղերձի կազմակերպիչը եղել է Ռուբեն Վարդանյանը։

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային տարատեսակ ուղերձներով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ի ցույց դնելով իր հավատարմությունն ու նվիրվածությունը։ Սա էլ հերթական դեպքերից մեկն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.