Մոսկվայում սկսել են զինվորականների զանգվածային ձերբակալություններ, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, փոխանցում է Ukrinform-ը։ «Ռուսաստանի մայրաքաղաքում սկսվել է «միջոցառումների» շարք՝ ուղղված զինվորականների դեմ։ Կենտրոնում երթեւեկությունը արգելափակված է», ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է ԳՀՎ հաղորդագրությունում, քաղաք են մտել Ձերժինսկու անվան օպերատիվ ստորաբաժանումները՝ Ազգային գվարդիայի «էլիտան»: Նրանք ոստիկանության ստորաբաժանումների հետ միասին շարժվում են դեպի կենտրոն։
Միաժամանակ, Մոսկվայի պարագծով բոլոր զորամասերը բերվել են բարձր մարտական պատրաստության։
Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում սրվել են հակասություններն ուժայինների միջեւ, Ուկրաինայում տապալումների մեղքը փորձելով բարդել միմյանց վրա։ Ղրիմի կամրջի այսօրվա պայթեցումը կապվում է ՖՍԲ-բանակ հակասությունների հետ։ Իրավիճակը բարդանում է նաեւ միջուկային զենքի կիրառման հարցում տարաձայնությունների պատճառով։ Բացառված չէ, որ ձերբակալությունները կանխարգելիչ բնույթի գործողություններ են զինվորական հավանական հեղաշրջման դեմ։