Ռուսաստանը տարհանում է Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներին։ Խերսոնի օկուպացիոն վարչակարգի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը հայտարարել է, որ երեխաներին ու նրանց ծնողներին, ինչպես նաև տարեցներին Խերսոնի մարզից մի քանի շաբաթով «հրավիրել» են Ռուսաստանի տարբեր մարզեր, գրում է rbc.ru-ն։ Նրա խոսքով, Խերսոնի բնակիչներին տեղափոխելու են Ղրիմ, Ռոստով և Կրասնոդար։
 
                                     
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                