Այրվող եւ մասամբ փլուզված կամրջի կադրերը սոցիալական ցանցերում հրապարակել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը և ուկրաինական բանակի ռազմաօդային ուժերը։
«Ղրիմ, կամուրջ, սկիզբ: Պետք է ոչնչացվի այն ամենը, ինչ անօրինական է, գողացվածը պետք է վերադարձվի Ուկրաինային, Ռուսաստանի կողմից գրավված ամեն ինչ պետք է վերադարձվի», գրել է Պոդոլյակը Twitter-ում: