Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Թոմ Վանդենդրիսխեն լուսանկար է հրապարակել, որ մի շարք պատգամավորներ աջակցություն են հայտնում Հայաստանին։ «Քրիստոնյա Հայաստանը բռնի հարձակման է ենթարկվում իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն այլ ուղղությամբ է նայում, քանի որ ֆոն դեր Լեյենը (Եվրահանձնաժողովի նախագահ – խմբ)․ ազերական գազ է խնդրում։ Մեր «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցության պատվիրակությամբ աջակցություն ենք հայտնում Հայաստանին՝ Եվրախորհրդարանում այս խորհրդանշական ակցիայով», – գրել է նա։