Ուկրաինայի ՊՆ-ն հաստատել է Դավիդով Բրոդի ազատագրումը։ Նման կարևոր տրանսպորտային հանգույցի կորուստը լրջորեն բարդացնում է իրավիճակը Ռուսաստանի ողջ խմբավորման համար, նշում են ռազմական փորձագետները։ Դավիդով Բրոդի ազատագրումը սպառնում է Դնեպրի աջ ափին ռուսական խմբավորման շրջափակմամբ եւ ջախջախմամբ։
Առաջ շարժվող ուկրաինական ստորաբաժանումները մանևրելու հսկայական դաշտ ունեն, և բաց տափաստանի պայմաններում նրանց պահելը շատ դժվար է, իսկ ռուսները ժամանակ չունեն նոր դիրքեր կառուցելու, գրում է BBC-ն։