Լragir.am-ը գրում է. Պուտինը մտադիր է հրամանագիր ստորագրել Ուկրաինայի 4 օկուպացված շրջանների բռնակցման մասին։ Դրանից հետո այդ շրջանների՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած հատվածներն ինքնաբերաբար կհամարվեն օկուպացված, իսկ Ռուսաստանն իրեն իրավասու է համարում օգտագործել բոլոր միջոցները՝ դրանք պաշտպանելու համար։ ՌԴ-ն հայտարարել է, որ այդ տարածքների վրա տարածվում է ՌԴ ռազմական հայեցակարգը։
Նկատի է առնվում առաջին հերթին մարտավարական միջուկային հարվածը, և Ուկրաինան պատրաստվում է իրադարձությունների նման զարգացմանը։
Արևմուտքում արձագանքման տարբեր եղանակներ են մշակվում՝ սկսած կանխարգելիչ հարվածից մինչեւ ռուսական Սևծովյան նավատորմի կամ «բունկերի» ոչնչացմամբ։ ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ լքել Ռուսաստանը։
Բոլորը հասկանում են, որ այս օրերին պատմության ընթացքը կարող է կտրուկ փոխվել. միջուկային զենքի ցանկացած կիրառում ջրբաժան կդառնա հին և նոր աշխարհի միջև: Միևնույն ժամանակ, ուկրաինական նոր հակահարձակմանն ի պատասխան այդ զինատեսակների չկիրառումը նույնպես կփոխի ամեն ինչ։
Պուտինն իրեն փակուղի է մտցրել, և նրան այլ տարբերակներ չեն մնացել։ Այն բանից հետո, երբ նա դատապարտեց Ուկրաինան ծանր զրկանքների, իսկ սեփական քաղաքացիներին՝ մասնակցելու կայսերական արյունալի արկածախնդրությանը, նրան մնում է միայն միջուկային հարվածը:
ԱՊՀ երկրների հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Պուտինը կրկնել է, որ ԽՍՀՄ փլուզումը հակամարտությունների պատճառ է դարձել ԱՊՀ տարածքում, և Արևմուտքը կհրահրի դրանց դեժացումը։
Մանրամասները Սկզբնաղբյուրում: