ՌԴ դեսպանը՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի վաճառքի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Նա ասաց, որ անգամ դաշնակիցները զենքի մասով իրենց խոստումները չեն կատարում:

Վարչապետի այս հայտարարության կապակցությամբ օրաթերթը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվել է՝ արդյոք ՌԴ-ն թույլ չի տալիս, որ Հայաստանը զենք գնի։ «Նա սկզբում նշեց. «Ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»։ Մեր ճշտող հարցին՝ փաստորեն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում, նա նշեց. «Առանց մեկնաբանության», գրում է թերթը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.