Կրեմլում չեն հստակեցրել, թե արդյոք 4 շրջանների՝ Ռուսաստանին միանալուց հետո կիրականացվեն ռազմական հատուկ գործուղության նպատակները, ինչպես նաև չեն նշել, թե արդյոք պետք է «առնվազն ազատագրել ԴԺՀ-ի ամբողջ տարածքը»: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հարցին, թե Ռուսաստանը նախատեսո՞ւմ է այդ տարածքներում հակաահաբեկչական գործողություն սկսել, Կրեմլի ներկայացուցիչը նշել է.
«Այդ մասին տեղյակ չեմ: Բոլոր դեպքերում այդ հարցով որոշումը կկայացնի միայն մեր երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը»: