Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը զորահավաքի պատճառով։
«ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, և նրանք, ովքեր բնակվում են կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ կոմերցիոն ճանախարհորդությունների սահմանափակ հնարավորություններ կան», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Նրանք մտավախություն ունեն, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չճանաչել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիությունը և նման փաստաթղթերով մարդկանց զրկել ԱՄՆ հյուպատոսական օգնությունից, թույլ չտալ նրանց հեռանալ Ռուսաստանից և կանչել զինվորական ծառայության: