Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտի» ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ, Baza Telegram ալիքը գրում է, որ խափանումը տեղի է ունեցել «Աերոֆլոտ»-ի միանգամից երկու ինքնաթիռի լիցենզիայի ժամկետի ավարտի պատճառով, որոնք երեկոյան Շերեմետևոյից թռչել են Երևան։
«Միայն Հայաստանին մոտենալու ժամանակ են ինքնաթիռների օդաչուները պարզել, որ իրենց լիցենզիայի ժամկետը լրացել է»,- գրում է աղբյուրը։
Արդյունքում երկու օդանավերն էլ ստիպված էին վայրէջք խնդրել Միներալնիե Վոդիում և վայրէջք կատարել այնտեղ՝ Հայաստանի մայրաքաղաքի փոխարեն:
ՌԴ իշխանությունները փորձում են վերահսկել ՌԴ քաղաքացիների արտագաղթը մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։ Վրաստանի հետ սահմանին ստեղծվել է մոբիլիզացիոն շարժական կետ, ստուգումներ են իրականացվում նաև Ղազախստանի և Ֆինլանդիայի սահմանին։
Հայաստանի հետ Ռուսաստանն ընդհանուր սահման չունի։ Հարկ է օդանավերն «իջեցնել» Միներալնիե Վոդիում։