Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում հայտարարված զորակոչից հետո մոտ 98 հազար ռուս արդեն մուտք է գործել Ղազախստան։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահ Ասլան Ատալիկովը. Նա նշել է, որ շուրջ 8000 ռուսաստանցիներ արդեն ստացել են ղազախական անհատական նույնականացման համարներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։