Lragir.am-ը գրում է. Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին հայտարարությունն առաջացրել է ոչ միայն բողոքի ակցիաներ, ովքեր չեն ցանկանում կռվել հանուն Պուտինի հավակնությունների։
Զինկոմիսարիատների հրկիզումների ֆոնին, այսօր Իրկուտսկում մի երիտասարդ կրակել է զինվորական կոմիսարի վրա, ով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։
Իժևսկում անհայտ անձը ահաբեկչություն է իրականացրել դպրոցում, որի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։
Բողոքի ցույցերի դաժան ճնշումը սահուն վերածվում է ճակատում կրակել չցանկացողների վրա թիկունքից կրակոցի։
Սիմոնյան-սոլովյովների ու Շոյգու-Լավրովների կողմից Ռուսաստանում առաջացած «հաղթական» փսիխոզը Ռուսաստանը վերածել են Սոմալիի, որտեղ մարդիկ վախենում են ապրել և դուրս գալ փողոց։ Եվ այս ամենի վրա Պուտինի չարագուշակ ստվերն է՝ իր կայսերական հավակնություններով և «Ստալինից առաջ անցնելու» մտադրությամբ։
Ռազմականացումն արդեն տանում է գործարանների և արտադրությունների փակման. եթե նույնիսկ աշխատողները բանակ չեն զորակոչվել և չեն մեկնել, շատերը թաքնվում են մոբիլիզացիայից և չեն գնում աշխատանքի։
Ռազմականացումը հանգեցնում է ազգային երկրամասերի ապստամբության, որտեղ զինվում են առաջիկա ցնցումներին պատրաստ լինելու եւ մետրոպոլիայի դեմ զենքն ուղղելու հեռանկարով։