Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին մեկնաբանել է Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու և սահմանների փակման մասին լուրերը, սակայն պարզություն չի մտցրել այդ հարցում։
Նա հայտարարել է, որ ոչինչ չգիտի Ռուսաստանում սահմանների հնարավոր փակման և ռազմական դրություն մտցնելու մասին որոշումների մասին։ Պեսկովը նաև չի հաստատել սեպտեմբերի 30-ին Դաշնային ժողովում Պուտինի ուղերձի մասին տեղեկությունը։
Պեսկովը նաև չգիտի, թե պետության ղեկավարի վարչակազմի աշխատակիցներից որևէ մեկը մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում ծանուցումներ ստացե՞լ է։ «Գիտեք, ես չգիտեմ, սա անձնական գործ է, և աշխատանքի վայր ծանուցագրերը չեն գալիս, ուստի ես չեմ կարող այս հարցին պատասխանել»,- լրագրողներին ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչակազմը բացառություն կանի իր աշխատակիցներին տարկետում տրամադրելու համար, Պեսկովն ասել է, որ պետք է ճշտի այդ կետը։