Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական El-Al ավիաընկերության ղեկավար Շլոմի Ամ Շալոմը խորհրդակցություններ են անցկացրել Ռուսաստանից Իսրայել թռիչքների հնարավոր ավելացման շուրջ, հայտնում է BBC-ն։
Նպատակն է դուրս բերել այն ռուսաստանցիներին, ովքեր իրավունք ունեն հայրենադարձվել Իսրայել և ցանկանում են խուսափել Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար զորակոչվելուց։
Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզը հայտնել է, որ կառավարության հրամանով երկրում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել հայրենադարձների նոր ալիքի ժամանման համար։
«Վարչապետ և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը մեզ հանձնարարել է ընդունել նոր ներգաղթյալների Ռուսաստանից: Սա պահանջում է գնահատում տարբեր մակարդակներում՝ օդային ճանապարհորդությունից մինչև մուտքի վիզաներ և ընդունելություն երկրում: Մենք սերտորեն համագործակցում ենք այլ նախարարությունների, Ռուսաստանում մեր դեսպանատան և իհարկե Էլ-Ալի հետ»,- ասել է Ուշպիզը։