ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
«Այսօր հյուրընկալել էի ուղիղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի ուղիղ բանակցությունները: Ինչպես փոխանցել եմ հանդիպման ժամանակ, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էնթոնի Բլինքենը։