Իրանի կոշտ հայտարարությունը. «Բաքվի պետական ​​այրերի շահերից է բխում «չխաղալ կրшկի հետ»

«Իսլամական Հանրապետություն» օրաթերթը գրել է «Բաքվի պետական ​​այրերի շահերից է բխում «չխաղալ կրшկի հետ», որպեսզի ինչպես նախկինում, կարողանան օգտվել Իրանի հետ հարաբերություններից:

 

Թերթն իր խմբագրականում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակш-մшրտությանը և Բաքվի ղեկավարներին զգուշացրել «չխաղալ կրшկի հետ»:

Հոդվածում, ընդգծելով Իրանի ռազմական հզորությունը, հեղինակն ասում է. «Եթե Իրանի պաշտոնյաները սահմաններին որոշ տեղաշարժերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են հորդորներով, դա չի նշանակում, որ նրանք չեն կիրառի ռազմական ուժ՝ հավանական սպшռնալիքներին դիմակայելու համար»:

Նրանք նախընտրում են խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, որպեսզի չառաջանա ռազմական ուժ կիրառելու կարիք: Սակայն հարևանները չպետք է չարաշահեն Իրանի համբերությունը և երկրի ազգային անվտшնգության դեմ ուղղված որևէ քայլ անեն»:

 

Հոդվածագիրը նշել է. «Եթե Բաքվի իշխանությունները դիմեն նման քայլի, Իրանի իշխանբությունները մի կողմ կդնեն հորդորները և ռազմական ուժով կկшնխեն հարևան երկրների որոշ ղեկավարների չար մտադրությունները, ովքեր նույնիսկ սեփական ժողովրդի մոտ հեղինակություն չեն վայելում»:

Թերթը գրում է. «Այն, ինչ Իրան-Հայաստան սահմանի հետ կապված հարցերի վերաբերյալ հայտարարել են ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնայները, հստակ քաղաքականություն է, որն իրականացնում է ԱԳՆ-ն: Բաքվի իրենց գործընկերների հետ իրանցի դիվանագետների վարած բանակցությունների նպատակն է կшնխել Իրան-Հայաստան ահմանային շրջանները գրավելոու և երկու երկրների միջև հաղորդակցությունը կտրելու դшվադիր ծրագիրը»:

 

Հոդվածում ասված է. «Բաքվի պաշտոնյաները չպետք է մտածեն, թե դատարկ հայտարարություններով կարող են զբաղեցնել իրանցի պա՛շտոնյաներին և իրականացնել սահմանային շրջանները գրավելու և Իրանին կոնկրետ գործողությունների մղելու դшվադիր ծրագիրը: Նրանք պետք է իմանան, որ մեր դիվանագիտության լեզուն ունի հզոր ռազմական հենարան, որը կարող է գործել ցանկացած պահի և զսպել ցանկացած դшվադրություն»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.