Այս պահին տեղեկություններ կան, որ վտանգված է փխրուն հրադադարը, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը Նախիջևանի ուղղությամբ՝ իր անօրինական նկրտումները իրականացնելու և Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, գրում է news.am-ը։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը խոշոր ռազմական հարձակում է սկսել Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների դեմ։