Lragir.am-ը գրում է. ՄԱԿ ԱԽ-ում շարունակվում են քննարկումները Հայաստանի դեմ Մոսկվայի և Բաքվի վերջին օրերի ահաբեկչական հարձակման շուրջ: Երեկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Նեբեզնյան պնդել էր, որ ՄԱԿ բանաձևում պետք է հղում լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Մոսկվան այդպիսով փորձում է ՄԱԿ հարթակում լեգիտիմացնել Հայաստանի պետականության վերացման իր ծրագիրը:
Մինչ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ինչպես նաև Հնդկաստանը և այլ երկրներ հստակ մատնանշում են ագրեսիայի փաստը, ՌԴ-ն արդարացնում է Բաքվի գործողությունները՝ կրկնելով նախորդ ներխուժումների ժամանակ իր ավանդական պատասխանը՝ սահմանազատում չի արվել, այդ պատճառով էլ չի կարող լինել ագրեսիա: Նույնը հայտարարում է Բաքուն: Այսպիսով՝ Մոսկվան արդեն առանց դիմակի, ուղիղ և իր դեմքով է գործում Հայաստանի դեմ: