ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 15-ին նորից կհավաքվի քննարկելու «Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրությունը»։ Այս մասին նշված է ԱԽ աշխատանքի ծրագրում, գրում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 14-ին հարցը քննարկվել է փակ ռեժիմով, այսօր քննարկվելու է բաց ռեժիմով։
92 պետությունների ղեկավարներ են հայտարարված ելույթ ուեցողներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայի (ԳԱ) բարձր մակարդակի շաբաթում, որը սեպտեմբերի 20-ին բացվում է Նյու Յորքում: Դա հետեւում է ելույթների ծրագրից, որը սեպտեմբերի 14-ին տարածել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փոխնախագահներով ներկայացված կլինի չորս երկիր, կառավարությունների ղեկավարներով՝ 61 երկիր: Մի շարք երկրներից ՄԱԿ-ի ԳԱ-ի բարձր մակարդակի շաբաթ կժամանեն փոխվարչապետներ եւ արտաքին գործերի նախարարներ: