Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
«Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։
Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է դիմում՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում այս տարվա սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 9.00-ից հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ։
Ինչպես նախկինում, այնպես էլ մենք ելնում ենք այն նախադրյալից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի դեպքում՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։