«Հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել.ՀԵՐՈՍՆԵՐԸ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՎՈՎ». Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «ՀԵՐՈՍՆԵՐԸ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՎՈՎ

Հայկական թելեգրամյան տիրույթում մի տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանցիները հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել։ Տղուն առաջարկում են հանձնվել ու փախչել երրորդ երկիր։ Հրաժարվում է ու մի ամբողջ ադրբեջանական վաշտի «պարացնում»` ամենայն հավանականությամբ, զոհվելով հերոսի պես։

Չգիտեմ, թե երբ է տեսանյութը նկարահանված, գուցե դեռ պատերազմի օրերին։ Փաստ է, որ տղեն նախընտրում է միայնակ կռվել բորենիների դեմ, գուցե մեռնել, բայց ոչ մի դեպքում գերի չդառնալ»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.