Թուրքիայում հզոր փոթորիկներ են. քաղաքներում կյանքը կաթ վածահար է եղել

Թուրքիայի ծովափնյա Բուրսա քաղաքում մոլեգնում են հզոր փոթորիկներ, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով: Քաղաքում այտարարված է արտակարգ դրություն: Մի շարք տներ,բիզնես կենտրոններ,մեքենաներ անցել են ջրի տակ: Ուժեղ քամուց կոտրվել են բազմաթիվ ծառեր:

Հորդառատ անձրևերն ու ջրհեղեղները կաթվածահար են արել Բուրսայի կյանքը։ Բուրսայի միջքաղաքային ավտոբուսային տերմինալի տանիքի մի մասը փլուզվել է հորդառատ անձրևից։ Այս պահին քաղաքում խուճապ է տիրում: Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը զգուշացրել է, որ մարդիկ դուրս չգան տներից: Այս պահին մեծ թվով փրկարարներ են աշխատում քաղաքում: Հնարավոր է լրացուցիչ օգնություն ուղարկվեն հարակից քաղաքներից: Այս պահին զnհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.