Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պազըրըկ
Աշխարհում ամենահին գորգն ունի հայկական ծագում:
Մ.թ.ա.5-3-րդ դարերով թվագրվող գորգը հայտնաբերվել է Սիբիրի դամբարաններից մեկում: Հայտնի գորգերի մասնագետ Ուրիխ Շուրմանը համարում է գորգը հայկական, քանի որ գորգին բնորոշ է հայկական ասեղնագործական ոճը: Նույն եզրահանգմանն են եկել նաև Էրմիտաժի մասնագետները, ովքեր նշում են, որ գորգի թելերը ներկված է որդան կարմիր ներկով, որը ստեղծվել է Արարատյան դաշտում:
Գորգի կրկնակի հանգույցների տեխնիկան համարվում է հայկական, որը պարսիկներն անվանում են Արմանի բաֆֆ, այսինքն հայկական գործ: Նմանատիպ գործվածքներ հայտնաբերվել են Կարմիր բլուրում և Արենիի քարանձավում»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ slim.am