Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Երևանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստն օգոստոսի 27-ին տեսաուղերձ է հղել, որում հայտնել է Հայաստան ժամանելու մասին:
Ֆիգուն տեսաուղերձում ողջունել է հայերենով և նշել. «Ուրախ եմ տեղեկացնել բոլորիդ, որ ճամփորդում եմ Երևան՝ գեղեցիկ Հայաստանի մայրաքաղաք»: Նա հավելել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում ֆանտաստիկ ժամանակ անցկացնելուն: