Առաջիկա շաբաթների ընթացքում Սպիտակ տունը ծրագրում է միավորել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության բոլոր ջանքերը՝ դրանք հավաքելով մեկ առաքելության մեջ, ասվում է Wall Street Journal-ի հրապարակման մեջ։
Դրանից հետո գործողությունը կստանա իր ծածկանունը, իսկ դրա ղեկավարումը կվստահվի կոնկրետ գեներալի, ով կղեկավարի ուկրաինացի զինվորականների պատրաստման և Ուկրաինայի զինված ուժերին օգնություն ցուցաբերելու ամերիկյան ծրագիրը։
Գործողությանը ծածկանուն տալը բյուրոկրատական ձևականություն է, բայց դա մի քանի լուրջ իրավական հետևանքներ ունի։
Նախ, սա Վաշինգտոնի կողմից պաշտոնական ճանաչումն է այն փաստի, որ ամերիկյան բանակը մասնակցում է կոնկրետ ռազմական գործողությունների, նույնիսկ եթե նրա զինվորականները չեն կռվում դաշնակցի կողմից, այլ միայն մարզում են նրա բանակը, մատակարարում նրան զենք և հետախուզություն:
Երկրորդ, միայն դրանից հետո Կոնգրեսը կարող է սկսել երկարաժամկետ նպատակային ֆինանսավորում հատկացնել դաշնակիցներին, ինչպես նաև տրամադրել տարկետումներ ռազմական պատվերների վճարման հարցում։
Երրորդ՝ միայն «անվանված» գործողությունների շրջանակներում է հնարավոր ծառայության, ժապավենների և պարգևների հատուկ վճարներ սահմանել դրան մասնակցող զինվորականների համար։
Ջանքերի համակարգման համար պատասխանատու հրամանատարի ընտրությունը ցույց է տալիս Պենտագոնի մտադրությունը՝ ստեղծել Ուկրաինային աջակցող մշտական թիմ, այսինքն՝ ուկրաինացիներին վերապատրաստելու և օգնելու հիմնականում մեկանգամյա նախագծերից անցում դեպի երկարաժամկետ ռազմավարություն, որը կարող է տևել ոչ մեկ տարի։