Ադրբեջանում պայթել է ամենամեծ շուկաներից մեկը

Ադրբեջան Ջալիլաբադ շրջանի Գոյթեփե քաղաքի մեծ շուկայում խոշոր հրդեհը է բռնկվել , որը ըստ նախնական տեղեկությունների առաջացել է պш յթյունից : Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության «112» թեժ գծին հաղորդագրություն է ստացվել Ջալիլաբադի շրջանի Գոյթեփե գյուղի շուկայում բռնկված հրդեհի մասին։» ,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ստացված տեղեկատվության կապակցությամբ դեպքի վայր են կանչվել Պետական ​​հրշեջ ծառայության հրշեջփրկարարները։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.