ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն նախազգուշացրել է իր թուրք գործընկերոջը, որ ռուսաստանյան կազմակերպություններն ու անհատները փորձում են օգտագործել Թուրքիան՝ շրջանցելու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները, գրում է BBC-ն։
Ուոլլի Ադեյեմոն և Յունուս Էլիտաշը քննարկել են նաև միջազգային ջանքերը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունն ապահովելու համար, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Թուրքիան չի միացել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցներին։