Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվե Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքի սկզբնամասում Նորապատ թաղամասի բնակիչները փակել էին ճանապարհը և բարձրաձայնում էին, որ պատճառը կայանում է նրանում, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր պաշտոնյային ոչ վայել վարքագիծ է ցուցաբերել իրենց նկատմամբ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վրդովված բնակիչներն ասում էին. «Ամիսներ առաջ խորհրդավոր պայմաններում մեր կացարանները վառվեց, շենքը ողջ գույքով վերածվեց մոխրակույտի, այդ օրը միայն մեզ օգնության ձեռք մեկնեցին Արմավիրի մարզի փրկարարներն ու ոստիկանները, իսկ մնացած կառույցներից հանդիպեցինք քար անտարբերության։
Միայն լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնելուց հետո Արմավիրի քաղաքապետարանից ու Արմավիրի մարզպետարանից բարեհաճեցին մեզ ընդունել՝ խոստանալով, որ մեզ փողոցում չեն թողնի, սակայն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորեց մեր նկատմամբ։ Երևի մարզպետին թվում է, որ նրա պաշտոնը ցմահ է, նա երևի ծանոթ չէ ժողովրդական հայտնի խոսքին, երբ ասում են. «Պաշտոնը վարունգ է, այսօր ձեռքդ է, վաղը ... բժշկին կարոտ մնաս»։ Բնակիչները փորձում էին նաև փակել Երևան-Արմավիր ավտոճանապարհը, սակայն նրանց հետ բանակցություններ վարեցին Արմավիրի մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ
Արսեն Այվազյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Համլետ Ղամբարյանը և մարզի ոստիկանապետի տեղակալ Սամվել Խմելյանը, ովքեր բնակիչներին տեղեկացրեցին, որ խնդրի մասին իրենք կտեղեկացնեն համապատասխան մարմիններին, ինչից հետո բնակիչները մինչև երկուշաբթի դադարեցրեցին իրենց բողոքի ակցիան՝ հավատալով, որ ոստիկանները համապատասխան մարմիններին կտեղեկացնեն իրավիճակի մասին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com