news.am -ի Տեղեկություններով
Ապրիլի լույս 2֊ի գիշերը՝ 0 ժամ 35-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 45-ամյա տղամարդը վիրահատության ժամանակ մահացել է:
Գորիսի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը՝ պարզելով կատարվածի հանգամանքները:
Որոտան համայնքում մի քանի հոգի վիճել էին: Ընթացքում էլ տղամարդը դանակահարվել էր: Պարզվեց մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ դանակահարողի: Ձեռնարկված բացատրական աշխատանքի արդյունքում Մայիսիկ Հակոբյանը, դեպքից ժամեր անց, ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին եւ որպես կասկածյալ ձերբակալվեց:
Հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am