Տեսանյութ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ՃՏ պատահարից․ ՔԿ-ի մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ստացված տվյալների համաձայն, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, 2022 թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, միմյանց են բախվել Freightliner մակնիշի բեռնատար և Արթիկ քաղաքի բնակչի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորներից երկուսը տեղում մահացել են, իսկ մյուս երկու ուղևորները և հիշյալ բեռնատարի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.