ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի դեմ ռազմական ճնշման կիրառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ես հորդորում եմ պետական դեպարտամենտին կիրառել դիվանագիտական ցանկացած գործիք կանխելու նման հարձակումը»,-նշել է նա: