Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին, հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։
Հարց է ծագում, թե արդյոք որևիցե մեկը ՌԴ-ում չի գիտակցում, թե ինչ է նշանակում խաղաղապահ առաքելություն, ինչ է նշանակում շփման գծում պահպանել խաղաղություն։ Բնականաբար Լավրովի շուրթերով պաշտոնական Մոսկվան զբաղված է ժամավաճառությամբ, հերթակաան անգամ փորձում է արդարարացնել իր իսկ տապալած խաղաղապահ առաքելությունը։
Եվ քանի դեռ պաշտոնական Մոսկվան իրեն «միամիտի տեղ է դրել», ռուս խաղապահների հանցավոր անգործության արդյունքում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի շուրջ: