Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի գնահատմամբ՝ Ուկրաինա ներխուժելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուզում էր ոչնչացնել ուկրաիանական պետությունը, բայց ստանում է իրենց երկրորդ ծնունդը։ «Հենց այդ ճանապարհով ենք մենք գնում՝ միասնական ուկրաինացի ազգի հաստատմամբ ճանապարհով, որը գիտակցել է ինքն իրեն և պատրաստ է կռվել սեփական ինքնության համար», – ասել է Կուչման BBC-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Պուտինը կուզեր, ինչպես հեքիաքում, ժամանակը հետ տար, որ փետրվարի 24-ը չլիներ։ «Չէ՞ որ բլիցկրիգը տապալվել է Պուտին ճակատագրական սխալ հաշվարկի հետևանքով։ «Դա ճակատագրական սխալ հաշվարկ էր հանցավոր ծրագրում, այլ ոչ թե անմեղ սխալ, որի մասին խոսում են նրանք, ովքեր ուզում են փրկել Պուտինի դեմքը։ Ուշ է։ Հետ չես տա», – ասել է Կուչման։
Ուկրաինայի նախկին ղեկավարը վստահ է, որ երկիրը կդիմակայի Ռուսաստանի, սակայն եթե չստացվի, Պուտինը այլ երկրներ էլ է ներխուժելու։ «Վտանգը սպառնում է հետխորհրդային երկրներին, որոնք ՆԱՏՕ-ից դուրս են։ Արդեն սովորական են դարձել ակնարկները Մոլդովայի և Հյուսիսային Ղազախստանի մասին, հիմա էլ այդ համատեքստում հիշատակվում է Վրաստանը։ Չէ՞ որ Ռուսաստանը հարձակվում է նրանց վրա, որոնք մի քանի անգամ թույլ են», – նշել է նա։