Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրատապ հայտարարություն է տարածել՝ կրոնական ակտիվիստների կողմից ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության գրավման վերաբերյալ ։
«Դեսպանատան գրավումը և ադրբեջանցի դիվանագետների վրա սպառնացող վտանգը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հայտնի է դարձել հարձակման պատասխանատվությունը ստանձնել է շիա ծայրահեղական կազմակերպությունը՝ Մահդիի ծառաների միությունը։ Կազմակերպությունը ստեղծվել է Քուվեյթից ներգաղթած շիա հոգեւորականների կողմից, ովքեր վերջերս բնակվում են Լոնդոնում։
Հիշեցնենք ՝ րոպեներ առաջ Լոնդոնում հարձակման է ենթարկվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատունը: