ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի անվտանգության և Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը ռուսները չեն, ոչ էլ ռուսների ճնշման տակ ստորագրած ինչ-որ թղթի կտոր, կամ զանազան ենթադրյալ պայմանավորվածություններ։ Այդ երաշխավորը հայկական միացյալ պաշտպանունակ զինված ուժերն են, ու Հայաստանի եկամտաբեր տնտեսությունը։
Դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն ինքնուրույն պաշտպանական կարողություն պետք է ստեղծել՝ արդիական զենքով, տեխնոլոգիայով, մարտարվեստով, սպայական ու զինվորական կազմով։ Ռուսներին ազգային սահմանների պաշտպանություն, կամ Արցախում «խաղաղապահ» մանդատ տալը տանում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի կործանման։ Սրանից ավել էլ ինչ պետք է լինի, որ Հայաստանի ղեկավարությունը թափ տա իրեն։