Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Սարիբաբա բարձունքի շրջանում, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրավիճակը զորախմբի պատասխանատվության գոտում սրվել է։ Սարիբաբայի բարձունքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միասին միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։