Վաշինգտոնը կրկին ստիպված է եղել հերքել ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը իբր ոչնչացված HIMARS MLRS-ի մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։
«Մենք տեղյակ ենք պաշտպանության նախարար Շոյգուի այս վերջին պնդումների մասին, և դրանք կրկին ակնհայտ կեղծ են», ասել է Պենտագոնի խոսնակի պաշտոնակատար Թոդ Բրեսեյլը: Շոյգուն երեկ հայտարարել էր, թե ռուսական բանակը խոցել է 200 HIMARS հրթիռներ։
Միաժամանակ Բրեսեյլը հավելել է, որ Ուկրաինան օգտագործում է HIMARS համակարգը «զարմանալի ճշգրտությամբ» և արդյունավետությամբ։
«Ուկրաինացիները զարմանալի ճշգրտությամբ և արդյունավետությամբ օգտագործում են ճշգրիտ կառավարվող հրթիռային համակարգերից յուրաքանչյուրը, որոնք ԱՄՆ-ը, մեր դաշնակիցներն ու գործընկերները տրամադրել են նրանց՝ պաշտպանվելու Ռուսաստանի դաժան հանցավոր ներխուժումից», – ասել է Բրեսեյլը։