Չինական Լիաոնին և Շանդոն ավիակիրները դուրս են եկել Ցինդաո և Սանյա նավահանգիստներից և ծով են դուրս եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան հնարավոր այցի ֆոնին, հայտնում է China Times-ը։
Պարզ չէ՝ նավերը շարժվում են դեպի Թայվանի նեղուց, թե կմասնակցեն զորավարժությունների, սակայն դրանց տեղաշարժը վկայում է տարածաշրջանում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատման սրման մասին, գրում է թերթը։