Գայլը հարձակվել է երեխաների վրա և հոշոտել յոթամյա տղային

Դաղստանի Ցունտինսկի շրջանի Կիդերո գյուղից ոչ հեռու գայլը հարձակվել է վեց և յոթ տարեկան երկու եղբայրների վրա, հայտնում է Mash Gor թելեգրամ-ալիքը։

Հաղորդվում է, որ վեց տղա ֆուտբոլ խաղալիս են եղել, իսկ հետո նրանցից երկուսը գնացել են անտառ՝ հատապտուղ հավաքելու։ Այնտեղ էլ գիշատիչը հարձակվել է նրանց վրա և քարշ տվել յոթ տարեկան երեխային։

Արդյունքում կրտսեր եղբայրը պարանոցի հատվածում կծոցներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ ճահճի մոտ հայտնաբերվել է ավագ եղբոր պատառոտված մարմինը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.