Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները տարիներ շարունակ բնակվում են 4-րդ կարգի վթարային շենքում: Անձրևի ժամանակ ջրհեղեղ է լինում, արև եղանակին առաստաղն ու հատակն է փլվում: Խոնավ պայմաններից բնակիչները ձեռք են բերել մի շարք հիվանդություններ: Մի կողմից կենցաղային անբավարար պայմանները , մյուս կողմից՝ «Նաիրիտ» գործարանի ծուխը ստիպում են նրանց տարվա մեծ մասն անցկացնել հիվանդանոցներում:
Բնակիչները տարիներ շարունակ դիմել են տարբեր պատկան մարմինների, բայց ինչպես իրենք են պնդում՝ փափուկ բարձ են դնում գլխների տակ և ետ ուղարկում, հույս տալի՛ս, որ մի օր խնդիրը կլուծվի:
Շենքի մեղմ ասած անբարեկարգ վիճակը թույլ է է տալիս մտածել, որ մեկ բալանոց երկրաշարժն անգամ կարող է գետնին հավասարեցնել այն:
Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները վրդովված են, կառավարությունը միայն զորակոչի ժամանակ է հիշում իրենց մասին, իսկ տարվա մնացած օրերին «կորած կղզու» բնակիչներին առհասարակ ուշադրություն չեն դարձնում:
10-րդ շենքի բնակիչները հույսը դրել են ապագա նախագահ Արմեն Սարգսյանի բարեգթության վրա, պնդում են, որ ծանր շենքային պայմաններից ազատվելով կփոխվի իրենց ճակատագրերը, և չեն դառնա փլուզման զոհ:
Հակառակ դեպքում ստիպված կլինեն դիմել ծայրահեղ քայլերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am