Այսօր կառավարության հերթական նիստին կառավարությունը որոշում ընդունեց 526 պայմանագրային զինծառայող կօգտվի բնակարանի ձեռք բերման պետական ծրագրից և կստանա վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օրենքով և որոշմամբ սահմանված մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք տրամադրել 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու հնարավորություն:
Այսպիսով 2022 թվականին հիփոթեքային վարկավորման ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած, ռեեստրում գրանցված, տեղեկանք ստացած զինծառայողների թիվը կազմում է 492 զինծառայող, իսկ վարկավորման տեղեկանք չստացած զինծառայողների թիվը կազմում է 526 զինծառայող: Այդ նպատակով առաջարկվում է նախորդող երկու տարիների համար չօգտագործված թվով 528 վարկավորման ապահովումն առանց վիճակահանության իրացնել 2022 թվականի ծրագրի շրջանակներում դիմում-հայտ ներկայացրած և ռեեստրում գրանցված 526 զինծառայողներին:
Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հետաքրքվեց նախագիծը զեկուցող Պաշտպանության նախարարի տեղակալ` Արման Սարգսյանից, թե նախագծի ընդունմամբ կարող ենք փաստել, որ բոլոր հաշվառած 1018 զինծառտայողները հնարավորություն կուեննան օգտվելու արտոնյալ պայմաններում հիպոտեկայն վարկավորումից և ստացավ դրական պատասխան:
Փոխնախարարը նշեց, որ այս որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից, ըստ որի պետությունը և կառավարությունը հոգում է զինծառայողների և նրան ընտանքիների սոցիալական երաշխիքները: «Սա նաև միտված է զինծառայության գրավչությունը բարձրացնելու և սովցիալական ապահովության, կենցաղային պայմանները բարելավվելուն»,-ասաց նա: