Ժամը 09:30-ից Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է, հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մեքենավարները հուլիսի 27-ի առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։