Ռուսաստանը մտադիր է մինչև 2030 թվականը 1,5 միլիարդ դոլար ծախսել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վրա, գրում է «Վեդոմոստի»-ն։ Միջանցքն Իրանի միջոցով Հնդկաստանը կապում է Ռուսաստանի հետ: Դրա ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2000թ.։
«Ведомости»-ն հղում է անում ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրությանը և նախարարությանը մոտ կանգնած աղբյուրին։ «Ռուսական երկաթուղիները» նախատեսվում է մասնակցել միջացնքի զարգացման նախագծին։ Ընկերությունը, մասնավորապես, կզբաղվի ադրբեջանական Աստարա քաղաքից Իրանի Ռաշտ քաղաք գծի կառուցմամբ, ինչպես նաև Իրանում Գարմսար-Ինչե-Բուրուն գծի էլեկտրաֆիկացմամբ։